Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում առաջատար «Նոան» սեփական հարկի տակ խոշոր՝ 4:0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։


Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն ընդմիջումից անմիջապես առաջ՝ ավելացված 1-ին րոպեին, բանակայինները մնացին տասը ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվեց Դավիթ Դավթյանը։

Երկրորդ կեսում Հայաստանի գործող փոխչեմպիոնը լիովին իրացրեց թվային առավելությունը։ Ընդամենը երեք րոպեի ընթացքում՝ 57-րդ և 60-րդ րոպեներին, դուբլ ձևակերպեց գանացի հարձակվող Բրայան Օդեին։ 74-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով հաշիվը խոշոր դարձրեց պորտուգալացի Հելդեր Ֆերեյրան, իսկ հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին հանդիպման վերջակետը դրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։


Այս հաջողությունից հետո «Նոան» իր միավորների քանակը հասցրեց 40-ի՝ ամրապնդելով դիրքերը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ ԲԿՄԱ-ն 12 միավորով 10-րդ տեղում է։

Leave a comment