Իրանը չի հանդուրժի անգլոսաքսերի ներկայությունը և Թուրքիայի ուժեղացումը Հարավային Կովկասում

https://arm.sputniknews.ru/20261128/irany-chi-handurzhi-anglvosaqseri-nerkajutjuny-ev-turqiaji-uzheghacumy-haravajin-kvovkasum-109826370.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109821070_125:0:2856:2048_1920x0_80_0_0_7ace26efcf68bc1958391464b9b19a87.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, թրամփի ուղի (tripp), հեղինակներ

հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, թրամփի ուղի (tripp), հեղինակներ

Հարավային Կովկասի երկրների ղեկավարությունները պետք է հաշվի առնեն, որ իրենց պետությունները կարող են մանրադրամ դառնալ միացյալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող վեճում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային ծրագրին տված հարցազրույցում այս տեսակետը հայտնեց ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը։

Արդեն կարելի է համարել, որ ԱՄՆ–ի համար Թրամփի նախագահությունն իզուր չանցավ

Այժմ ԱՄՆ-ում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Ընտրություններում հաղթելու էյֆորիան աստիճանաբար մարում է, և դեմոկրատները բացահայտ պատրաստվում են հաշվեհարդար տեսնել իրենց քաղաքական մրցակիցների՝ հանրապետականների հետ։ «Սա տեղային, նեղ շահերի տիպիկ ցուցիչ է՝ առանց երկրի ազգային նպատակները հաշվի առնելու՝ խորացող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին,– ասաց Օրդուխանյանը։

Այժմ, դատելով հաշվետվություններից, երկրում տնտեսական իրավիճակը բավականին բարենպաստ է։ Սուրբծննդյան տոների նախաշեմին մանրածախ առևտրի ցանցերը շատ լավ արդյունքներ են ցույց տվել։ Թեև դա չի նվազեցրել երիտասարդների շրջանում գործազրկությունը, չի փոխել գնաճի ցուցանիշները, բայց, փորձագետի խոսքով, պետք է հասկանալ, որ գնողունակությունը շատ կարևոր ցուցիչ է այդ երկրի համար։

Եվս մեկ բան պետք է նշել՝ սուրբծննդյան էյֆորիան ազգային տոների նախաշեմին։ Ամբիոններից և էկրաններից հնչում են խոսքեր, որոնք արդեն վաղուց չէին լսվել ԱՄՆ-ում․ խոսում են Սուրբ ծննդի մասին, հիշում են Աստծուն։ Սա բավականին անսովոր է դարձել վերջին տարիներին, և եթե հիմա այդ ամենն արմատավորվի ներկայիս երիտասարդության գիտակցության մեջ, ապա կարելի կլինի համարել, որ Թրամփի նախագահությունն իզուր չանցավ։ Այնպես որ, ինչպես պնդում է ամերիկագետը, լուրջ դրական միտումներ կան։

Հաշվարկը, թե ՌԴ–ն կթուլանա և կհեռանա Հարավային Կովկասից, ֆանտաստիկայի ժանրից է․ փորձագետ

Ինչ վերաբերում է նորընտիր Կոնգրեսի առաջին նիստին (կայանալու է հունվարի 3-ին), ապա արդեն դրա նախաշեմին՝ դեկտեմբերի 11-ին, տեղի կունենա հաջորդ տարվա բյուջեի քննարկումը։ Սպասվում են լուրջ մարտեր, քանի որ որոշակի պարադոքս է նկատվում։ Բյուջեն ընդունելու է Կոնգրեսի մի կազմ, որտեղ առաջատար են հանրապետականները, իսկ դրանով ամբողջ գալիք տարին ապրելու է մեկ այլ կազմ, որտեղ գերակշռելու են դեմոկրատները։

TRIPP նախագիծը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի պետականությանը

Ինչ վերաբերում է հեռավոր Հարավային Կովկասի տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի և ամերիկյան TRIPP նախագծի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշմանը, ապա, ըստ ամերիկագետի, այստեղ համակարգողը միանշանակ Բրիտանիան է։ ԱՄՆ-ն զուտ անվանական խաղացող է, որին հուզում է միայն այն, որ ճանապարհը կոչվի Թրամփի անունով։ Իրականում այժմ տարածաշրջանում բավականին ակտիվ աշխատում է անգլիական MI6 գաղտնի ծառայությունը, որը սերտ համագործակցում է թուրքական հետախուզության հետ։

Քաղաքագետը համոզված է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի պետականությանը։ Եվ սա, նրա խոսքով, տիպիկ սցենար է, երբ տարածաշրջանային փոքր երկիրը սկսում է ներգրավվել գլոբալ ռազմավարական և աշխարհաքաղաքական նախագծերում։ Նման դեպքերում այսպես կոչված «հարակից կորուստները» միշտ սկսվում են փոքր երկրներից։ Նրանց համար սա շատ վտանգավոր խաղ է։

Տվյալ դեպքում մենք կարող ենք բախվել հենց այս սցենարին, որովհետև ոչ ոք չի չեղարկել այն նույն Մեծ Թուրանի նախագիծը, որի մասին այդքան շատ խոսվել է և խոսվում է։ Օրդուխանյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ցավոք, այժմ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ առումներով նպաստում են դրա իրականացմանը։ Այս նախագծի բարդությունն ու վտանգավորությունը հենց երկրի ներսում դեռ ոչ բոլորն են գիտակցում։

Սակայն քաղաքագետը վստահ է՝ կա առնվազն երկու տարածաշրջանային խաղացող, որոնք ոչ մի պարագայում թույլ չեն տա դրա իրականացումը։ Խոսքն Իրանի և Ռուսաստանի մասին է։ Եվ նրանք դրան հակազդելու են իրենց սերտ աշխարհաքաղաքական համագործակցության համատեքստում։ Չէ՞ որ իրականում դա հակասում է նրանց առաջ մղած «Հյուսիս-Հարավ» ռազմավարական հայեցակարգին։ Ռուսաստանն ու Իրանը պարզապես թույլ չեն տա, որ կյանքի կոչվող այդ միջանցքն այս կամ այն կերպ ընդհատվի։

Փոքր երկրները կարող են «հարակից կորուստներ» դառնալ «աշխարհի վերաձևման» ժամանակ

Բայց նույնիսկ եթե մի կողմ դնենք Ռուսաստանի «Հյուսիս-Հարավ» ռազմավարական հայեցակարգը, պետք է հասկանալ նաև մեկ այլ բան` անգլոսաքսերի ներկայությունն այստեղ, ինչպես նաև Հարավային Կովկասում թուրքական (Բրիտանիայի միջոցով) ազդեցության ուժեղացումը ոչ մի դեպքում ընդունելի չեն Իրանի համար, հատկապես ԱՄՆ-Իսրայել տանդեմի հետ դիմակայության ներկայիս իրավիճակում։ Արդեն պարզ է դառնում, որ Իրանն այս հակամարտությունից դուրս կգա որպես նոր՝ թեկուզ տարածաշրջանային, բայց գերտերություն։

Փորձագետի խոսքով՝ պետք է հաշվի առնել այն գործոնը, որ, բացի Ռուսաստանից, հենց այժմ ձևավորվում է Իրանի ռազմավարական գործընկերությունը մեկ այլ գերտերության՝ Չինաստանի հետ։ Ամերիկացիների, բրիտանացիների և թուրքերի առաջ մղած այս թուրանական նախագիծը կարող է ոսկոր դառնալ երեք խոշոր խաղացողների այս եռյակի կոկորդին։ Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքը, ինչպես նշում է Օրդուխանյանը, ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Մեծ Թուրանի իրականացումը թույլ չտալու համար։ Եվ նրանք դա, անշուշտ, կանեն։

Հայաստանի ղեկավարության՝ հենց այս գործոնը հաշվի չառնելու տրամադրվածությունը կարող են երկրի համար շատ լուրջ խնդիրների վերածվել։ Չափազանց մեծ է վտանգը, որ այդ գլոբալ հակամարտության բախումները կծավալվեն, ինչպես ասում են, անմիջապես «տեղում»։ «Եվ տա Աստված, որ այդ բախումները մնան քաղաքական ու դիվանագիտական զինանոցի շրջանակում»,– ասաց Օրդուխանյանը։

Ուստի պետք է շատ ուշադիր վերաբերվել իրավիճակին և հասկանալ, որ նոր գլոբալ աշխարհաքաղաքական նախագիծ կառուցելիս առաջին հերթին հենց փոքր պետությունն է զոհաբերվելու որպես «հարակից կորուստ»։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ տեղի է ունենում «աշխարհի վերաձևում», ազդեցության ոլորտների վերաբաժանում։ Քաղաքագետի խոսքով` ակնհայտ է, որ անգլոսաքսերի ներկայությունն այս տարածաշրջանում պարզապես մանրադրամ է լինելու Ռուսաստանի հետ ազդեցության ոլորտների բաշխման շուրջ խոսակցություններում։

Leave a comment