Պարաբազկամարտ․ Աննա Խաչատրյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն
Այսօր Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալը պարգևեց Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։
Աննայի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն։ Աննայի անձնական մարզիչն է Ժոռա Հովհաննիսյանը։