ՀՖՖ-ի ներկայացուցիչները մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անվտանգության և ապահովության տարածաշրջանային ֆորումին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները Մալթայի մայրաքաղաք Վալետտայում մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անվտանգության և ապահովության տարածաշրջանային ֆորումին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Անդորրայի, Կոսովոյի, Ջիբրալթարի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիաների անդամները, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները և ոստիկանության այն հրամանատարները, ովքեր պատասխանատու են ֆուտբոլային հանդիպումների անվտանգության, ապահովության համար։
ՀՖՖ-ից ֆորումին ներկա էին մրցումների բաժնի պետ Դավիթ Հարությունյանը, մարզադաշտերի հավատարմագրման և խաղերի պատվիրակների բաժնի պետ Առնո Սարգսյանը անվտանգության բաժնի պետ Լևոն Ավետիսյանը, անվտանգության մասնագետ Նորայր Ավետիսյանը։
Oրակարգում ընդգրկված էր ֆուտբոլային հանդիպումների անվտանգության և ապահովության մի շարք կարևոր ուղղություններ՝ ոստիկանության աշխատանքը ֆուտբոլային հանդիպումների ժամանակ, ռիսկերի գնահատումն ու տեղեկատվության վերլուծությունը, հյուր թիմերի երկրպագուների ընդունումը, ինչպես նաեւ վերապատրաստման և կրթական ծրագրերի զարգացումը։
Այն հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում, քննարկելու ընդհանուր մարտահրավերները, ծանոթանալու այլ ազգային ասոցիացիաների ու իրավապահ մարմինների կիրառած մոտեցումներին։