Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված

Այսօր ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 06:00-ն փակ կլինի Աբովյան փողոցից մինչև Սարյան փողոցի երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Ըստ քաղաքապետարանի՝ երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված։

«Երևանում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Թումանյան փողոցի` Աբովյան փողոցից մինչև Սարյան փողոց ընկած հատվածում»,- գրված է հաղորդագրության մեջ։

Leave a comment