Հայկական ընկերությունը հայտարարել է ԱԹՍ-ների արտադրության ամբողջական ցիկլ ստեղծելու մասին

Բաժանորդագրվել

ԱԹՍ-ների նախագծման և արտադրության ստորաբաժանման ղեկավար է դարձել Խաչատուր Մելքոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայկական Improvis Aerospace & Defense (IAD) ընկերությունը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արտադրության ամբողջական ցիկլի ստեղծման մասին՝ նախագծումից մինչև արհեստական բանականությամբ հագեցած վերջնական արտադրանք։

ԱԹՍ-ների նախագծման և արտադրության ստորաբաժանման ղեկավար է դարձել Խաչատուր Մելքոնյանը։ Նախկինում նա աշխատել է որպես ինժեներ-տեխնոլոգ հայկական AirWorker ընկերությունում և մասնակցել է AW5R հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծմանը։

IAD-ում ակնկալում են, որ ավիաշինության ոլորտում ինժեներական փորձի և արհեստական բանականության ոլորտի մշակումների միավորումը թույլ կտա ընդլայնել անօդաչու սարքերի հայրենական արտադրության հնարավորությունները և նոր խթան կհաղորդի Հայաստանում ոլորտի զարգացմանը։

Ընկերության գործունեության մասին ավելի մանրամասն` Sputnik Արմենիայի նյութում։

Leave a comment