Մելանյա Թրամփը շարունակում է մարդասիրական գործունեությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով

Մելանյա Թրամփը հայտարարել է, որ շարունակում է զբաղվել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված մարդասիրական գործունեությամբ։

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ շարունակում է զբաղվել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված մարդասիրական աշխատանքով։

«Ես շարունակում եմ հավատարիմ մնալ մարդասիրական գործունեությանն ու ընտանիքների վերամիավորմանը։ Յուրաքանչյուր երեխայի վերադարձն իր ծնողների մոտ մեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում բոլորի համար ավելի լավ աշխարհի ստեղծմանը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Մարիա Լվովա-Բելովան նոյեմբերի 25-ին շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին՝ Ռուսաստանում և Ուկրաինայում երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու ուղղությամբ նրա ակտիվ մասնակցության համար։

Նոյեմբերի 20-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ առաջին տիկինը հույս էր հայտնել, որ մինչև Սուրբ Ծնունդը, որը Գրիգորյան օրացույցով նշվում է դեկտեմբերի 25-ին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ նոր համաձայնություն ձեռք կբերվի։ Նա նաև մեծ հաջողություն էր անվանել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում իրականացված մարդասիրական գործողությունը։

Հոկտեմբերի վերջին Մելանյա Թրամփի աջակցությամբ Մոսկվան և Կիևը համաձայնել էին այդ քաղաքում հրադադար հաստատել՝ մարդասիրական գործողություն իրականացնելու նպատակով։

Հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Ռուսաստանի զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ լռության ռեժիմ էին սահմանել՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության նախապատրաստման կապակցությամբ։

Հոկտեմբերի 30-ին տեղի բնակիչներին բաժանվել էր մի քանի տասնյակ տոննա մարդասիրական օգնություն, իսկ բոլոր ցանկացողները հնարավորություն էին ստացել անարգել մեկնել ինչպես Ռուսաստանի այլ շրջաններ, այնպես էլ Ուկրաինա։

Leave a comment