Հալաբյան փողոցում «Range Rover» է այրվել․ կա տուժած

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։49-ին, մարվել՝ 11։01-ին։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այրվել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել կից կայանած «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է»,- գրված է հաղորդագրության մեջ։

Leave a comment