Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։49-ին, մարվել՝ 11։01-ին։ Այրվել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել կից կայանած «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։

«Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

 

 

Leave a comment