Հայաստանում նոյեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում կլինեն ձյան և թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Մայրաքաղաքում նոյեմբերի 28-ին և 29-ի գիշերը տեղումներ չեն կանխատեսվում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյից մինչև դեկտեմբերի 2-ը Երևանում պարբերաբար անձրև կտեղա։
Նոյեմբերի 28-ին Երևանում ցերեկը սպասվում է +8․․․+10 աստիճան, իսկ երեկոյան՝ +3․․․+5 աստիճան։