ՀԱՊԿ-ը չի քննարկում Հայաստանին կազմակերպության անդամությունից զրկելու հարցը․ Թաալաթբեկ Մասադիկով

Քաղաքականություն

28.11.2026 | 12:38

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի քննարկում Հայաստանին կազմակերպության անդամությունից զրկելու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին և «Եվրազիմութ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ նշելով, որ հանրապետությունը պահպանում է անվտանգության երաշխիքներից։

«ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու որոշումը անհրաժեշտ միջոցառում է, որը թելադրված է ֆինանսական կարգապահության պահանջներով։ Երևանը դադարեցրել է անդամավճարների վճարումը 2024 թվականին, իսկ կազմակերպության կանոնադրությունը սահմանում է, որ երկու տարուց ավելի պարտքերը ենթադրում են քվեարկության իրավունքի և քվոտային պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքի սահմանափակումներ։ Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը չի բարձրացվում, և այն պահպանում է կոլեկտիվ անվտանգության երաշխիքները», – նշել է նա։

Ավելի վաղ՝ Մոսկվայի գագաթնաժողովում, ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել էին զրկել Հայաստանին քվեարկության իրավունքից և կազմակերպության բարձր պաշտոններում իրենց ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։

 

Leave a comment