Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Բրյանսկի «Միրատորգ» ընկերության ավտոբուսին. 9 անձ վիրավորվել է

https://arm.sputniknews.ru/20261128/ukrainaji-zu-n-harvatsel-e-brjanski-miratvorg-ynkerutjan-avtvobusin-9-andz-viravvorvel-e-109859528.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/15/102455470_0:0:1080:810_1920x0_80_0_0_a37487fec14248599006125908f1ddd4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բրյանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, ավտոբուս

բրյանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, ավտոբուս

Բաժանորդագրվել

Տուժածների թվում են ձեռնարկության վեց աշխատակիցներ և տեղի բնակիչներ։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի՝ «Միրատորգ» ընկերության ծառայողական ավտոբուսի վրա հարձակման հետևանքով ինը մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Եգոր Կովալչուկը։

Նրա խոսքով՝ տուժածների թվում են ձեռնարկության վեց աշխատակիցներ և տեղի բնակիչներ։

«Նրանք բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Բոլորին ամբուլատոր բուժում է նշանակվել», – գրել է մարզպետը «Մաքս» հարթակում։

Եվս մեկ մարդ տուժել է Ստարոդուբում ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Բուժաշխատողները 34-ամյա տղամարդուն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ԱԹՍ-ների խոշորագույն հարձակումներից մեկը. գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացվել են 1246 դրոն

Leave a comment