Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերից մինչև դեկտեմբերի 2-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում։ Լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում դրանք կլինեն ձյան և թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նոյեմբերի 28-ին և 29-ի գիշերը հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։

Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին առանձին լեռնային շրջաններում քամին կարող է ուժգնանալ՝ հասնելով 16-19 մ/վ արագության։ Նույն օրերի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 28-ին և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերից մինչև դեկտեմբերի 2-ը ժամանակ առ ժամանակ անձրև է տեղալու։

Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի 8-10 աստիճան, երեկոյան՝ 3-5 աստիճան։

Leave a comment