https://arm.sputniknews.ru/20261128/khuzarkel-en-narek-nalbandjani-hvovik-abrahamjanic-gnats-arandznatuny-zhvoghvovurd-109854533.html
Խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. «Ժողովուրդ»
Խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչները վարույթի համար էական նշանակություն ունեցող որևէ բան չեն հայտնաբերել տանից։ 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T10:31+0400
2026-11-28T10:31+0400
2026-11-28T10:31+0400
նարեկ նալբանդյան
խուզարկություն
առանձնատուն
հովիկ աբրահամյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2214/45/22144510_0:91:1600:991_1920x0_80_0_0_6fbe351abae460c161e1b233121811e0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացրել գործարար Նարեկ Նալբանդյանի առանձնատանը, որը նա գնել է ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչները վարույթի համար էական նշանակություն ունեցող որևէ բան չեն հայտնաբերել տանից։Թեև երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը Մուրադյանի ինքնասպանությանը, այնուամենայնիվ, քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Ղազարյանի տանը մինչ այս պահը խուզարկություն չի իրականացվել։Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Նալբանդյանը ձեռք է բերել վիճահարույց գործարքով։ Այդ գործարքի հանգամանքները քննվում են 2022 թվականից, և մինչ օրս հրապարակայնորեն չի պարզաբանվել, թե ինչպես է արգելանքի տակ եղած գույքը հանվել աճուրդից ու վաճառվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2214/45/22144510_80:0:1520:1080_1920x0_80_0_0_14ef6d1ccbc847b9c0c4ed5ad91f2255.jpg.webp
նարեկ նալբանդյան, խուզարկություն, առանձնատուն, հովիկ աբրահամյան
նարեկ նալբանդյան, խուզարկություն, առանձնատուն, հովիկ աբրահամյան
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչները վարույթի համար էական նշանակություն ունեցող որևէ բան չեն հայտնաբերել տանից։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացրել գործարար Նարեկ Նալբանդյանի առանձնատանը, որը նա գնել է ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչները վարույթի համար էական նշանակություն ունեցող որևէ բան չեն հայտնաբերել տանից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթում քննիչների ուշադրության կենտրոնում հայտնված գործարարներից մեկը Նարեկ Նալբանդյանն է։ Մուրադյանի աներորդին՝ Արշավիր Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ գործի առնչությամբ տվել էր Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի անունները։
Թեև երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը Մուրադյանի ինքնասպանությանը, այնուամենայնիվ, քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Ղազարյանի տանը մինչ այս պահը խուզարկություն չի իրականացվել։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Նալբանդյանը ձեռք է բերել վիճահարույց գործարքով։ Այդ գործարքի հանգամանքները քննվում են 2022 թվականից, և մինչ օրս հրապարակայնորեն չի պարզաբանվել, թե ինչպես է արգելանքի տակ եղած գույքը հանվել աճուրդից ու վաճառվել։