Սիսակ Գաբրիելյանը և Արփինե Դավոյանը կգործուղվեն Ռումինիա
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արփինե Դավոյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան դեկտեմբերի 2-6-ը կգործուղվեն Ռումինիայի Յաշ քաղաք՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) միջազգային քարտուղարության նիստին։
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 26-ի կարգադրությունից։
Սիսակ Գաբրիելյանը ՈւՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, Արփինե Դավոյանը՝ պատվիրակության անդամը, իսկ Արփինե Ֆեդոսեևան՝ պատվիրակության քարտուղարը։