Հայ թենիսիստուհին Թուրքիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել

Բաժանորդագրվել

Երեք խաղում Անի Ամիրաղյանը մրցակիցներին ոչ մի սեթ չի զիջել։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայում ընթացող ITF W15 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը երկու սեթում՝ 6:3, 6:3 հաշվով, հաղթել է մրցաշարի երրորդ ռակետ Ադելինա Լաչինովային (Լատվիա)։

Սա հայ թենիսիստուհու երրորդ հաղթանակն է մրցաշարում, որի ընթացքում նա դեռ որևէ սեթ չի զիջել մրցակիցներին։

Առաջին շրջանում Ամիրաղյանը հաղթել էր հայրենակից Արմինե Եսայանին (6:2, 6:1), իսկ երկրորդում՝ ճապոնացի Սիխո Ցուձիոկային (6:3, 6:1)։

Կիսաեզրափակիչում Անի Ամիրաղյանի մրցակիցը կլինի ռումինացի թենիսիստուհի Քրիստիանա Նիկոլետտա Տոդոնին։

Leave a comment