Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Վրաստանի դեսպանը

Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Վրաստանի դեսպանը

Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած բախումների կապակցությամբ։

Անկարան պահանջել է հետաքննել միջադեպը և պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք մեղավոր են Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու համար։

Նոյեմբերի 26-ին Բաթումիում թուրք երկրպագուների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել էր 16 անձ։ 

Բաթումիում անցկացվող թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հապոել» հադիպումն ուղեկցվել է բախումներով։ Վրաստանի ոստիկանությունը «Բեշիքթաշի» երկրպագուներից առգրավել է Պաղեստինի դրոշները։ Հանդիպումը դադարեցվել է, ապա վերսկսվել 27-րդ րոպեին։ Եվրոպա լիգայի այս հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիայից տեղափոխվել էր Բաթումի։

Leave a comment