Գևորգ Ղազարյանի և Դենիս Ջորկաեֆի թեկնածությունները հաստատվեցին ՀՖՖ նախագահի պաշտոնի համար

https://arm.sputniknews.ru/20261127/gevvorg-ghazarjani-ev-denis-jvorkaefi-teknatsutjunnery-hastatvecin-109837716.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2151/10/21511027_158:0:1422:948_1920x0_80_0_0_3a1d956d318dbf40c1921555ba21c843.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, դենիս ջորկաեֆ, գևորգ ղազարյան

հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, դենիս ջորկաեֆ, գևորգ ղազարյան

Բաժանորդագրվել

ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ընտրական կոմիտեի նիստում հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած նիստում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում։

Այսպիսով, Գևորգ Ղազարյանի («Շիրակ ՖԱ» ՀԿ) և Դենիս Ջորկաեֆի («Սյունիք ՖԱ» ՍՊԸ) թեկնածությունները պաշտոնապես հաստատվել են։

Բացի այդ, հաստատվել է նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված 29 թեկնածուների պաշտոնական կազմը․

1) Անդրանիկ Աշոտի Ադամյան(«Կումայրի ՖԱ» ՀԿ),
2) Աննա Վլադիմիրի Օհանյան(«Վանաձոր ֆուտբոլային ակումբ» ՀԿ),
3) Անուշ Գարեգինի Անանյան(«Սարդարապատ ՖԱ» ՀԿ),
4) Արթուր Աշոտի Ոսկանյան(«Օլիմպիա ՖԱ» ՀԿ),
5) Արսեն Արմենի Բալաբեկյան («Այգ ՖԱ» ՀԿ),
6) Արտակ Սերգեյի Գյոլեցյան(«Հայասա» ՄՀԿ),
7) Արտակ Գարեգինի Գրիգորյան(«Աբովյան Ակադեմիա» ՖԱ ՀԿ),
8) Գարիկ Մնացականի Սարգսյան(«Վեդի ՖԱ» ՀԿ),
9) Գոհար Դերենիկի Նավասարդյան(«Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական ՀՄԴ),
10) Գրիշա Սերյոժայի Հովհաննիսյան(«Նոա ՖԱ» ՀԿ),
11) Դավիթ Անդրանիկի Ծատուրյան(«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ),
12) Դավիթ Տիգրանի Սարգսյան («Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ),
13) Խաչիկ Սարգիսի Կորկյան(«Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ),
14) Կարեն Ռոբերտի Կակոյան(«Անդրանիկ ՖԱ» ՀԿ),
15) Համլետ Հարազատի Պետրոսյան(«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ),
16) Հասմիկ Նորայրի Ղարիբյան(«Նիկարմ ՖԱ» ՍՊԸ),
17) Հարություն Տիգրանի Վարդանյան(«Շիրակ ՖԱ» ՀԿ),
18) Նարեկ Նորիկի Ադամյան («Վան ՖԱ» ՀԿ),
19) Նարեկ Վարուժանի Բաբայան («ՍԱ Միկա» ՀԿ),
20) Ռաֆայել Հովհաննեսի Նազարյան(«Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ),
21) Ռոբերտ Նորայրի Արզումանյան(«Դովեղ ՖԱ» ՀԿ),
22) Ռուբեն Արտակի Գարեգինյան(«Ավշար Արարատ ՖԱ» ՀԿ),
23) Ռուբեն Աշոտի Նազարեթյան(«Երևան ՖԱ» ՀԿ),
24) Սամվել Յուրիկի Մկրտչյան(«Անի ՖԱ» ՀԿ),
25) Սուրեն Աշոտի Բաղդասարյան («Փյունիկ ՖԱ» ՀԿ),
26) Վահագն Սաշիկի Ալավերդյան(«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ/«Աչաջուր ՖԱ» ՀԿ),
27) Վլադիկ Կիմի Առաքելյան(Գանձասար ՖԱ» ՀԿ),
28) Տիգրան Ռուբենի Ղարաբաղցյան(«Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ),
29) Տիգրան Սամվելի Մկրտչյան(«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Արարատ–Արմենիայի» մարզչական շտաբի անդամ Գևորգ Ղազարյանն է իր թեկնածությունն առաջադրել ՀՖՖ նախագահի պաշտոնում, դրանից հետո նա ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզեց աշխատանքային պայմանագիրը։

Նշենք, որ վերջին շրջանում երկրպագուների տարբեր շարժումներ ակտիվորեն առաջադրում են նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։

Տևական ժամանակ մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում դիտարկվում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Նա հայազգի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական, սակայն հայերեն չի խոսում։ Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, թե կարծում է՝ ՀՖՖ նախագահը պետք է հայերեն իմանա։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։

Leave a comment