Կարևոր ելակետն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել. Կոստանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին շատ կարևոր են երկու երկրների հասարակությունների միջև շփումները»։
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկումների շրջանակում հայ և ադրբեջանցի մասնակիցներին հանդիպելուց հետո։
«Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր ուղղեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված։ Հարցրին, թե ինչպես ենք մենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան։ Կարևոր ելակետն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է առաջ գնալ և խաղաղությունն ինստիտուցիոնալացնել։ Բնականաբար, խոսել ենք նաև ԹՐԻՓՓ-ի մասին, որովհետև շատ թարմ նորություններ ունեինք։ Այս թեմայի վերաբերյալ ներկայացրել եմ այն, ինչն ավելի վաղ ներկայացրել ենք մեր հանրությանը»,- ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը։