«Ինտեր Էսկալդեսը» դարձել է Անդորրան ներկայացնող առաջին ակումբը, որը հաղթանակ է տարել եվրագավաթների հիմնական փուլում։
Կոնֆերենցիայի լիգայի չորրորդ տուրում «Ինտեր Էսկալդեսը» սեփական խաղադաշտում 2։0 հաշվով առավելության է հասել դանիական «Կոպենհագենի» նկատմամբ։
«Ինտեր Էսկալդեսն» Անդորրան ներկայացնող առաջին ակումբն է, որը նվաճել է եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր։ Որակավորման փուլում թիմը պայքարից դուրս էր թողել էստոնական «Ֆլորային» և Կոսովոյի «Դրիտային»։
Կոնֆերենցիայի լիգայի չորրորդ տուրից հետո «Ինտեր Էսկալդեսը» երեք միավորով 28-րդ տեղում է։