Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ

Մեքսիկացի ֆուտբոլիստ Լուիս Չավեսը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել սիրողական թիմերի միջև հանդիպման ժամանակ, հայտնում է TV Azteca հեռուստաալիքը։

Զինված հարձակումը տեղի է ունեցել Մեքսիկայի Գուանախուատո նահանգի Իրապուատո քաղաքում անցկացված խաղի ընթացքում։ 26-ամյա Չավեսից բացի, ևս մեկ մարդ է տուժել։

Կարիերայի ընթացքում Չավեսը հանդես է եկել Մեքսիկայի երրորդ դիվիզիոնի տարբեր ակումբներում, իսկ վերջին շրջանում խաղացել է «Արանդաս» թիմում։ Նա նաև աշխատել է որպես մարզիչ ֆուտբոլային ակադեմիայում։

Leave a comment