Քաղաքականություն
27.11.2026 | 17:16
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ իշխանությունը եվրաինտեգրման մասին հայտարարություններ է անում, սակայն գործնական քայլեր գրեթե չի իրականացնում։
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը կորցրել է վստահելի գործընկերոջ համբավը թե՛ Ռուսաստանի, թե՛ եվրոպական գործընկերների շրջանում։
Անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծին՝ Հարությունյանը այն որակել է ավտորիտար՝ պնդելով, որ առաջարկվող կարգավորումները սահմանափակում են քաղաքական այլակարծությունն ու դատական իշխանության անկախությունը։
Նա նաև հայտարարել է, որ իր խմբակցության առնվազն 29 պատգամավորները դեմ են նախագծին և չեն աջակցի այն հանրաքվեի դնելուն։ Պատգամավորի խոսքով՝ թույլ չեն տալու, որ Հայաստանում ընդունվի, իր բնորոշմամբ, «Ալիևյան սահմանադրություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան