ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ ալ Դահերիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերապատրաստման ծրագրերով փոխանակումների` արդեն իսկ ձևավորվող ավանդույթը և մտքեր փոխանակել հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ։
Կողմերը ստորագրել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Հանդիպման ավարտին Անի Ավետիսյանը գրառում է կատարել Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի հուշամատյանում։