Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հաջող են մեկնարկել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկած NHK Trophy մրցաշարում, որը ISU-ի Գրան Պրիի փուլերից է։

Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչները վաստակել են 66.95 միավոր ու գրավել երրորդ տեղը (տեսանյութ)։ Մրցմանը մասնակցում է 8 զույգ։ Ազատ ծրագիրը կանցկացվի նոյեմբերի 28-ին։

Հիշեցնենք, որ այս ամիս Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես էին եկել նաև Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Գրան Պրիում, որտեղ գրավել էին չորրորդ տեղը: Հիշեցնենք, որ այս տարի Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին (14-րդ տեղ) ու աշխարհի առաջնությանը (8-րդ տեղ):

Leave a comment