Պեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարր

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանում ռուսական ռազմակայանն անվանել է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևոր տարր։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցություններում կանդրադառնան Հայաստանում ՌԴ ռազմակայանի թեմային։

«Այս ռազմակայանը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է», — ընդգծել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Leave a comment