Ամերիաբանկի Investor’s Day-ն այս անգամ նվիրված էր հայկական ու վրացական կապիտալի շուկաներին

Ամերիաբանկի Investor’s Day-ն այս անգամ միավոր է հայկական ու վրացական կապիտալի շուկաներով հետաքրքրվողներին: Ամերիաբանկի ու վրացական առաջատար ներդրումային բանկերից Galt & Taggart-ի ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին են ներկայացրել հայկական ու վրացական ֆինանսական շուկաների ու ներդրումային հնարավորությունները, քննարկել միտումներն ու հեռանկարները:

Վրացական կապիտալի շուկան հայ ներդրողների, իսկ հայկականը՝ վրացի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրության է արժանացած: Հետևաբար այս Investor’s Day-ը կարող է իր նպատակին ծառայել՝ առավելագույնս ինֆորմատիվ ու գործնական հաղորդակցության հաստատման առումով:

Ի դեպ, Ամերիաբանկի MyInvest հարթակում հնարավոր է ձեռք բերել հայկական, վրացական ու ընդհանուր առմամբ մոտ 50 ֆինանսական շուկաների շուրջ 70 հազար բաժնետոմս և այլ արժեթղթեր: Իսկ ներդրումային ոլորտ մուտք գործել ցանկացողների համար հասանելի է MyInvest Academy-ն՝ առաջին հայալեզու կրթական հարթակը՝ առցանց ու անվճար: Լավագույն փորձին ու հնարավորություններին հաղորդակից լինելու համար բաց մի թողեք նաև ամեն ամսվա վերջին հինգշաբթին՝ Investor’s Day-ը:

Leave a comment