ՀՀ ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ այսօրվա համեմատ 3-5 աստիճանով. Սուրենյան (ՎԻԴԵՈ)

Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ՀՀ-ում չի սպասվում, ասել է Գագիկ Սուրենյանը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է, որ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ՀՀ-ում չի սպասվում։


«Ըստ Հայհիդրոմետի կանխատեսումների, հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, առավել, փետրվարի 16-17 ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում այսօրվա համեմատ 3-5 աստիճանով»,-ասել է նա։


Ավելի վաղ, ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել էր.


«Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս»։


 


Leave a comment