Աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված ՀՀ բարձրլեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար

Աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված ՀՀ բարձրլեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված Հայաստանի բարձրլեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համարձում Մաթևոսյանը։

«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ ենք բաց թողել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։

Մանրաձկներն աճեցվել են «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան արտադրության գործարանում՝ Հայաստանի տարբեր գետային էկոհամակարգերից հավաքագրված կարմրախայտի մայրական կազմից։

Ծրագիրը շարունակական է լինելու՝ տարեցտարի ընդլայնելով ինչպես մանրաձկների բացթողնման աշխարհագրությունը, այնպես էլ դրանց քանակը։

Սա կարևոր քայլ է Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության վերականգնման, կարմրախայտի բնական պաշարների համալրման և մեր բնական ժառանգության պահպանության ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

 

 

Leave a comment