Հինգշաբթի օրն Իրաքի սահմանապահ զորքերի հրամանատար Մոհամեդ ալ-Սաիդին հրամայել է փակել «Ալ-Ուալիդ» անցակետը (տեղակայված է Իրաքյան Քրդստանի և Սիրիայի միջև), ինչպես նաև Իրանի հետ սահմանին տեղակայված «Սարտակ-Բաշտա» անցակետը։
Այս քայլն իրականացվում է հյուսիսային նավթահանքերից նավթի մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում։
«Սահմանապահ զորքերի հրամանատարությունը փակել է «Ալ-Ուալիդ» անցակետը՝ Իրաք-Սիրիա սահմանին, ինչպես նաև «Սարտակ-Բաշտա» անցակետը՝ Իրաք-Իրան սահմանին», – հայտնել է ալ-Սաիդին Իրաքյան լրատվական գործակալությանը:
Մոհամեդ ալ-Սաիդին նշել է, որ երկու անցակետերն էլ գտնվել են Քրդստանի ինքնավար շրջանի վարչական ենթակայության ներքո։