Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում հաջող ելույթների մասին։ Հայ մարտիկը RAF-ի գործող չեմպիոնն է միջին քաշային կարգում:

«Դիլոն Դենիսի հետ մենամարտն ավելի հեշտ ստացվեց, քան ես սպասում էի։ Նա վախենում էր ինձնից, ես դա զգացի իմ փորձից։ Նա ուժ չունի ազատ ոճի ըմբշամարտի համար։ Ես նվաճեցի գոտին, և ոչ ոք չտուժեց։

Այս պահին ինձ համար ամենակարևորը RAF-ի չեմպիոնական գոտին է։ Երբ ես կնվաճեմ UFC-ի չեմպիոնի տիտղոսը, այն ավելի մեծ նշանակություն կունենա ինձ համար։ RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»,- լրագրող Արիել Հելվանիի հետ հարցազրույցում ասել է հայ մարտիկը։

29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում մասնակցել է 10 մենամարտի, տարել 9 հաղթանակ ու կրել 1 պարտություն: Հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում, որտեղ ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով հաղթել էր բրազիլացի Նեյման Գրեյսիին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment