Սահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, դրա համար քունս չի տանում. Ռոբերտ Քոչարյան

«Սահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, քունս չի տանում դրա համար»,-այսօր դատական նիստի ավարտին ի պատասխան լրագրողների հնչեցրած հարցերի ասաց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է կալանքում։

Դատարանի դահլիճում ներկաներից մեկը հայտարարեց՝ արդարարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

«Ոնց որ մահամերձ է»,-արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նաև բարի ճանապարհ մաղթեց որդուն՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին արտերկիր մեկնելուն ընդառաջ։ Նշենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԵԽԽՎ «Սպորտում արդյունավետ կառավարման և բարեվարքության» խորհրդարանական դաշինքի նիստին, ինչպես նաև մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Լևոն Քոչարյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Փարիզ է գործուղվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն չունի մայր օրենքի փոփոխությունների հրապարակված տեքստին ծանոթանալ։

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած Դատական նիստի ընդմիջմանը լրագրողները հետաքրքրվել էին ՝ արդյոք ծանոթացե՞լ է փոփոխությունների նախագծին, Ռ.Քոչարյանն ասաց. «Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց քրեակատարողական հիմնարկն ինձ չի տվել, ասել են՝ չի կարելի, արգելված է»։ 

Leave a comment