Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում

Գազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել  «Գազպրոմ Արմենիա»-ն։

Նշվում է, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 27-ին ժամը 09։10-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- գրված է հաղորդագրության մեջ։

Leave a comment