ԱՄՆ-ում հղի կալանավորը առևանգել է ծառայողական մեքենան և փախուստի դիմել

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում պատիժ կրող հղի կինը փախուստի է դիմել՝ առևանգելով ծառայողական մեքենան այն պահին, երբ նրան բժշկական հաստատությունից վերադարձնելիս են եղել բանտ․ հայտնել է ոստիկանությունը։ 

Ըստ հաղորդման՝ 26-ամյա կնոջը բանտ էին տեղափոխում հղիության ընթացքում նախատեսված բուժզննումից հետո։ Ճանապարհին ոստիկանները կանգ են առել կայանատեղիում և հեռացել մոտակա սննդի կետ այցելելու նպատակով։ Նրանց բացակայության ընթացքում կինը նստել է ծառայողական «Dodge» մակնիշի մեքենայի ղեկին և հեռացել անհայտ ուղղությամբ։ Կալանավորը եղել է մեքենայի հետին նստատեղին, և հղիության պատճառով նրա ձեռքերը ձեռնաշղթաներով կապված չեն եղել։

Ոստիկանությունը հայտնել է, որ կինը պատիժ է կրելիս եղել գողության և կողոպուտի մի քանի դրվագների համար։ Մեքենայում եղել է նաև մեկ այլ կալանավոր, սակայն նա դուրս է եկել մեքենայից մինչև առևանգումը և շարունակում է մնալ կալանքի տակ։ Միջադեպից մեկ ժամ անց մեքենան հայտնաբերվել է սննդի կետից մոտ 5 կիլոմետր (3 մղոն) հեռավորության վրա, սակայն փախուստի դիմած կինն այնտեղ չի եղել։ Իրավապահ մարմինները շարունակում են կնոջ որոնողական աշխատանքները։

Leave a comment