Genetic Production-ի նկարահանած կենսագրական դրաման ներկայացնում է ոչ միայն Մոնթեին՝ որպես զինվորական հրամանատարի, այլև փորձում բացահայտել նրա մարդկային կերպարը՝ անձնական կյանքը, ընտանիքը, հարաբերություններն ու աշխարհայացքը։ Ֆիլմը հնարավորություն է տալիս Մոնթեին ճանաչել կյանքի տարբեր փուլերում՝ մանկությունից մինչև այն ճանապարհը, որով նա հասավ իր ազգային ինքնության գիտակցմանը։
Ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանն է։ Մոնթեի կինըէ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը, ֆիլմի համասցենարիստն է՝ ռեժիսոր Սուրեն Սաֆարյանի հետ։
Բեմադրող օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, կոմպոզիտորը Մարտին Միրզոյանն է, նկարիչներ՝ Մաքսիմ Հակոբյան և Տիգրան Սարգսյան։ Ֆիլմի գծային պրոդյուսերն է Նարեկ Սողոյանը, պաստառի հեղինակը Արվին Քոչարյանը։
Տնօրեն՝ Արման Մելքոնյան, քասթինգի տնօրեն՝ Տաթև Կետիկյան, հագուստի նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, գրիմի նկարիչ՝ Դիանա Աղաջանյան, մոնտաժի ռեժիսոր՝ Արմեն Բաղինյան, հնչյունային ռեժիսոր՝ Հարություն Մանգասարյան