Մեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 27-ին ժամը 09։10-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Գազպրոմ Արմենիա

 

Leave a comment