Փաշինյանի մոսկովյան այցը կհստակեցնի տարածաշրջանում ՌԴ ներկայության հեռանկարը․ Կռիլով

https://arm.sputniknews.ru/20261127/pashinjani-mvoskvovjan-ajcy-khstakecni-taratsashrjanum-rd-nerkajutjan-herankary-krilvov–109820427.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109817152_0:0:1165:874_1920x0_80_0_0_7ee2781bef859c1f5c5e735f979412fa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, արևմուտք, եվրամիություն

հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, արևմուտք, եվրամիություն

Բաժանորդագրվել

Հարավային Կովկասում «վերջին դրամատիկ իրադարձությունների» ֆոնին տարածաշրջանում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արևմտամետ կողմնորոշումն ու ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անխուսափելիորեն կանդրադառնան Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա։ Այս տեսակետը հայտնեց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում «վերջին դրամատիկ իրադարձությունների» ֆոնին տարածաշրջանում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։

«Թե արդյոք այդ ազդեցությունը կշարունակի նվազել և կհասցվի զրոյի, եթե Հայաստանի ղեկավարությունը երկրի տարածքից ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջ դնի (իսկ նման կոչեր բազմաթիվ են), ցույց կտա մոտ ապագան»,- նշեց փորձագետը։

Կռիլովի կարծիքով՝ Հարավային Կովկասում ռուսական ներկայության հեռանկարների մասին հնարավոր կլինի դատել Մոսկվա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի արդյունքներով։ Բանակցությունների արդյունքներից մեծապես կախված կլինեն Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի հետագա զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքականությունը հարավկովկասյան ուղղությամբ։

Փորձագետի կարծիքով` Հարավային Կովկասը բեկումնային փուլում է, որի հետևանքներն ակնհայտ կդառնան արդեն մոտ ապագայում։

«Մենք դրամատիկ իրադարձությունների ականատես ենք դառնում, և Հարավային Կովկասն այժմ երկատման կետում է»,- եզրափակեց Կռիլովը։

Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։

Փաշինյանը փորձում է ԵԱՏՄ–ԵՄ հարցով հանրաքվեն փոխարինել Սահմանադրության հանրաքվեով. Զելտին

Leave a comment