Գուցե արժե՞ նրան հանձնարարել բանակցություններ վարել ամբողջ երկրի անունից․ Թրամփն իր կնոջ մասին

«Միգուցե Մելանիան ԱՄՆ-ի անունից բանակցություններ վարի Ուկրաինայի հարցով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գովաբանելով իր կնոջը։

Թրամփը գովաբանել է կնոջը՝ Օլեշկիում իրականացրած հումանիտար առաքելության համար և առաջարկել, որ ապագայում նրան կարելի է վստահել Միացյալ Նահանգների անունից բանակցություններ վարելը։ «Այո, 800 մարդ՝ ավելի քան 800 մարդ, կարողացավ դուրս գալ։ Մինչ այդ նրանք չէին կարողանում հեռանալ, քանի որ այնտեղ մարտական ​​գործողություններ էին ընթանում, և շատ վտանգավոր էր։ Սակայն հրադադարի ընթացքում ավելի քան 800 մարդու հաջողվեց դուրս գալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Ուստի, չգիտեմ… գուցե արժե՞ նրան հանձնարարել բանակցություններ վարել ամբողջ երկրի անունից։ Նա հիանալի աշխատանք կատարեց՝ կազմակերպելով հրադադարը։ Շատ մարդիկ կարողացան դուրս գալ, և դա լավ է։ Բացի այդ, նա ակտիվորեն զբաղվում է երեխաների բարեկեցության համակարգին առնչվող հարցերով»,- ասել է նա։

 

Leave a comment