ԵՄ բյուջետային բանակցությունները վերածվել են սկանդալի. Մակրոնին անվանել են «մսյո Շանտաժ»

https://arm.sputniknews.ru/20261127/em-bjujetajin-banakcutjunnery-veratsvel-en-skandali-makrvonin-anvanel-en-msjvo-shantazh-109817860.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109811379_167:0:1500:1000_1920x0_80_0_0_f0f76ecf83bdbf3c0d0960632244fbcd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, բյուջե, անտոնիու կոշտա, էմանուել մակրոն, եվրոպա

եվրամիություն, բյուջե, անտոնիու կոշտա, էմանուել մակրոն, եվրոպա

Բաժանորդագրվել

Բյուջեի ծախսերի կրճատման օգտին հանդես եկող ԵՄ յոթ երկրներ հրաժարվել են շարունակել բանակցությունները Բրյուսելի գագաթնաժողովում։ Եվրոպացի առաջնորդների միջև տարաձայնությունները վտանգել են մինչև տարեվերջ Եվրամիության երկարաժամկետ բյուջեն համաձայնեցնելու ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Բրյուսելի գագաթնաժողովում Եվրամիության երկարաժամկետ բյուջեի շուրջ բանակցությունները սրել են տարաձայնությունները ԵՄ երկրների առաջնորդների միջև։ Ծախսերի կրճատման օգտին հանդես եկող յոթ պետություն հրաժարվել են շարունակել քննարկումները և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայից պահանջել են հրաժարվել միջնորդի դերից։ Այս մասին գրում է Politico-ն։

Երեք դիվանագետ ասել են, որ Կոշտայի գործողություններից դժգոհություն են հայտնել Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Բելգիան։ Փոքր խմբերով բանակցությունների նրա ընտրած ձևաչափը դուր չի եկել նաև բյուջեի ավելացման կողմնակիցներին. կառավարությունները չէին ցանկանում բացահայտել իրենց «կարմիր գծերը» ընդդիմախոսների ներկայությամբ։

Գագաթնաժողովը ջրի երես է հանել տարաձայնությունները այսպես կոչված «խնայող» երկրների և գյուղատնտեսության ու տարածաշրջանային զարգացման ծախսերի կրճատմանը դեմ արտահայտվող պետությունների, մասնավորապես՝ Իսպանիայի և Իտալիայի միջև։

Յոթ երկրների ղեկավարների բողոքը բարդացրել է Կոշտայի դրությունը, որը հույս ուներ բյուջեն համաձայնեցնել մինչև տարեվերջ։ Այնուամենայնիվ, բանակցությունների մասնակիցները չեն բացառում փոխզիջման հնարավորությունը հաջորդ գագաթնաժողովում՝ դեկտեմբերի 17-ին։

ԵՄ ղեկավարությունը ձգտում է 2028-2034 թվականների բյուջեն համաձայնեցնել մինչև 2027 թվականի ապրիլին Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունները։ Էմանուել Մակրոնը Կոշտայի առաջարկած ծախսերի կրճատումն անվանել է «ռազմավարական սխալ», իսկ բանակցությունների ձգձգումը՝ «ժողովրդավարության տեսանկյունից անընդունելի»։

Մակրոնի դիրքորոշումը հարուցել է գագաթնաժողովի որոշ մասնակիցների դժգոհությունը։ Դիվանագետներից մեկը նույնիսկ Ֆրանսիայի նախագահին տվել է «մսյո Շանտաժ» մականունը՝ նրան մեղադրելով ազգային ընտրությունների պատճառով բանակցությունները պատանդ վերցնելու փորձի մեջ։

«Ես վերջնաժամկետ չունեմ, ես ունեմ պայմաններ։ Ես համաձայնագիրը կստորագրեմ միայն այն ժամանակ, երբ այն արդարացի կհամարեմ Իտալիայի համար»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

Ի սկզբանե Եվրահանձնաժողովն առաջարկել էր շուրջ 2 տրիլիոն եվրոյի չափով բյուջե։ Կոշտան հանդես էր եկել այն 204 միլիարդ եվրոյով կրճատելու օգտին, սակայն բանակցությունների ընթացքում խոսքն արդեն 220–230 միլիարդ եվրոյի մասին էր։ Կրճատումները պետք է վերաբերեն նախևառաջ մրցունակության բարձրացման և արտաքին օգնության ծրագրերին։

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն առաջարկել է բյուջեն կրճատել 250 միլիարդ եվրոյով։ Պարբերականի տվյալներով՝ հենց նա է հրաժարվել շարունակել բանակցությունները Կոշտայի գործողություններից դժգոհության պատճառով։ Նրան միացել են նաև այլ երկրներ։

Կոշտան հայտարարել է, որ տասը ժամ տևած բանակցություններն օգտակար էին դեկտեմբերին հնարավոր փոխզիջման չափանիշները որոշելու համար։ Սակայն այն պահին, երբ նա հաստատել է համաձայնագրի բացակայությունը, եվրոպացի առաջնորդների մեծ մասն արդեն լքել էր հանդիպման անցկացման վայրը։

Leave a comment