Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցակցի խաղադաշտում 0։2 հաշվով պարտվել էր ավստրիական «Զալցբուրգին»՝ կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը։

Երևանյան ակումբի առաջիկա մրցակիցներից նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենը» տանը 3։1 հաշվով հաղթել է ֆրանսիական «Ռենին», սլովենական «Ցելյեն» 0։0 հաշվով է ավարտել հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ իտալական «Միլանը» մրցակցի խաղադաշտում 4:2 հաշվով ուժեղ է գտնվել հունական «Օլիմպիակոսից»:

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 10-ին՝ ընդունելով «ՆԵԿ Նեյմեգենին»: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Լիգայի փուլի մյուս երկու խաղերում ընդունելու է սլովենական «Ցելյեին» (հունվարի 21) ու հյուրընկալվելու է «Միլանի» (հունվարի 28) հետ:

Հիշեցնենք, որ նախորդ չորս տուրերում «Արարատ-Արմենիան» պարտվել էր չեխական «Սպարտա Պրահային» (1:4), լեհական «Յագելոնիային» (1:3), նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0:4), պորտուգալական «Տորենսեին» (2:3) և առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment