Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին՝ թուրքական «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպից հետո։
Անկարան դիվանագիտական կապեր է հաստատել Թբիլիսիի հետ՝ «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև Եվրոպա լիգայի խաղի ժամանակ թուրք երկրպագուների նկատմամբ վրացական ոստիկանության կողմից ձեռնարկված կոշտ գործողություններից հետո։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը միջադեպը քննարկել է իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ։
Հիշեցնենք՝ Բաթումիում բшխումներ են տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների միջև։