Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է պարտությունների շարքը Եվրոպա լիգայի հիմնական փուլում:
5-րդ տուրում երևանյան ակումբը մրցակցի խաղադաշտում 0։2 հաշվով պարտվեց ավստրիական «Զալցբուրգին» (տեսանյութ)։
Դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսի սկզբնամասում 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ լեհ կիսապաշտպան Բարտոշ Մազուրեկը։
Հիշեցնենք, որ նախորդ չորս տուրերում «Արարատ-Արմենիան» պարտվել էր չեխական «Սպարտա Պրահային» (1:4), լեհական «Յագելոնիային» (1:3), նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0:4), պորտուգալական «Տորենսեին» (2:3) և առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Լիգայի փուլում մրցելու է նաև նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ:
Եվրոպա լիգա, 5-րդ տուր
«Զալցբուրգ» (Ավստրիա) – «Արարատ-Արմենիա» (Հայաստան) ՝ 2։0
Բարտոշ Մազուրեկ, 48, 51