https://arm.sputniknews.ru/20261126/bakhum-e-teghi-unecel-batumum-turqakan-ev-israjelakan-futbvolajin-timeri-khaghin-109809399.html
Բախում է տեղի ունեցել Բաթումում թուրքական և իսրայելական ֆուտբոլային թիմերի խաղին
Բախում է տեղի ունեցել Բաթումում թուրքական և իսրայելական ֆուտբոլային թիմերի խաղին
Sputnik Արմենիա
Մինչև հանդիպման մեկնարկը Վրաստանի ոստիկանությունը միջամտել է «Բեշիկթաշի» երկրպագուի հետ կապված միջադեպին, նա ծածանել էր Պաղեստինի դրոշը։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T23:21+0400
2026-11-26T23:21+0400
2026-11-26T23:55+0400
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109809019_0:65:1254:770_1920x0_80_0_0_2d50210c910561917a893eeaff8573da.png.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik։ Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 5-րդ տուրի՝ թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական Բեեր Շևայի «Հապոելի» միջև հանդիպումը դադարեցվել է տրիբունաներում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է NTV Spor-ը։Հանդիպումն անցկացվում էր վրացական Բաթումի քաղաքում։ Թուրքական ակումբը խաղի պայմանական տանտերն է։ Անվտանգության նկատառումներից ելնելով, Թուրքիայի իշխանությունների պահանջով, խաղը տեղափոխվել էր Ստամբուլից։Հաղորդվում է, որ խաղից առաջ Վրաստանի ոստիկանությունը միջամտել է «Բեշիկթաշի» երկրպագուի հետ կապված միջադեպին, որը բացել էր Պաղեստինի դրոշը։ Բացի այդ, թուրքական թիմի ֆուտբոլիստները նախախաղային արարողության ժամանակ հրաժարվել են ձեռքսեղմումից մրցակիցների հետ։ «Բեշիկթաշի» ավագ Օրկուն Քյոքչյուն նույնպես դարպասի և գնդակի ընտրության ժամանակ ձեռք է սեղմել միայն մրցավարներին։Առաջին խաղակեսի միջնամասում «Բեշիկթաշի» կիսապաշտպան Սալիհ Օզջանը բախում է ունեցել «Հապոելի» մարզչական շտաբի և պահեստային ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ, ինչից հետո երկրպագուները սկսել են անկարգություններ հրահրել տրիբունաներում։Հանդիպման դանիացի մրցավար Մորտեն Կրոգը 27-րդ րոպեին, 0։0 հաշվի պայմաններում, դադարեցրել է խաղը՝ թուրքական թիմի երկրպագուների հատվածում Վրաստանի ոստիկանության միջամտությունից հետո։Բախումներից հետո «Բեշիկթաշի» երկրպագուները սկսել են կոտրել և նետել նստատեղերը։ Տուժած երկրպագուներից մեկին պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենա։
2026
Լուրեր
am_HY
Болельщики устроили массовую драку в Батуми во время футбольного матча между турецким “Бешикташем” и израильским “Хапоэлем”
Sputnik Արմենիա
Болельщики устроили массовую драку в Батуми во время футбольного матча между турецким “Бешикташем” и израильским “Хапоэлем”
2026-11-26T23:21+0400
true
PT1M32S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109809019_0:0:1254:941_1920x0_80_0_0_049ba831f754222b9603b536c90749b6.png.webp
տեսանյութեր, видео
տեսանյութեր, видео
Մինչև հանդիպման մեկնարկը Վրաստանի ոստիկանությունը միջամտել է «Բեշիկթաշի» երկրպագուի հետ կապված միջադեպին, նա ծածանել էր Պաղեստինի դրոշը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik։ Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 5-րդ տուրի՝ թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական Բեեր Շևայի «Հապոելի» միջև հանդիպումը դադարեցվել է տրիբունաներում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է NTV Spor-ը։
Հանդիպումն անցկացվում էր վրացական Բաթումի քաղաքում։ Թուրքական ակումբը խաղի պայմանական տանտերն է։ Անվտանգության նկատառումներից ելնելով, Թուրքիայի իշխանությունների պահանջով, խաղը տեղափոխվել էր Ստամբուլից։
Հաղորդվում է, որ խաղից առաջ Վրաստանի ոստիկանությունը միջամտել է «Բեշիկթաշի» երկրպագուի հետ կապված միջադեպին, որը բացել էր Պաղեստինի դրոշը։ Բացի այդ, թուրքական թիմի ֆուտբոլիստները նախախաղային արարողության ժամանակ հրաժարվել են ձեռքսեղմումից մրցակիցների հետ։ «Բեշիկթաշի» ավագ Օրկուն Քյոքչյուն նույնպես դարպասի և գնդակի ընտրության ժամանակ ձեռք է սեղմել միայն մրցավարներին։
Առաջին խաղակեսի միջնամասում «Բեշիկթաշի» կիսապաշտպան Սալիհ Օզջանը բախում է ունեցել «Հապոելի» մարզչական շտաբի և պահեստային ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ, ինչից հետո երկրպագուները սկսել են անկարգություններ հրահրել տրիբունաներում։
Հանդիպման դանիացի մրցավար Մորտեն Կրոգը 27-րդ րոպեին, 0։0 հաշվի պայմաններում, դադարեցրել է խաղը՝ թուրքական թիմի երկրպագուների հատվածում Վրաստանի ոստիկանության միջամտությունից հետո։
Բախումներից հետո «Բեշիկթաշի» երկրպագուները սկսել են կոտրել և նետել նստատեղերը։ Տուժած երկրպագուներից մեկին պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենա։