Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը բանակցություններ է վարել թուրքական «Aksa Energy» ընկերության պատվիրակության հետ։
Քննարկվել են էներգետիկ սարքավորումների մատակարարման և գազի ոլորտի զարգացման հարցերը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 100 շարժական դիզելային գեներատոր։ Կիևը հետաքրքրված է նաև գազային գեներատորների և էներգիայի կուտակման համակարգերի մատակարարմամբ։
Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել Օդեսայի և Իզմայիլի կարիքները հոգալու նպատակով շարժական էլեկտրակայանների տեղադրման ծրագրերի վերսկսման ուղղությամբ։