«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին

Քաղաքականություն

26.11.2026 | 21:13

«Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հայտարությունները նոր չեն, դրանք ընթանում են ԵՄ ապակառուցողական գործողությունների հետ, որը ձգտում է Հարավային Կովկասում իր նարատիվներն իրականացնել ոչ թե ստեղծման, այլ մեր երկիրը դուրս մղելու, լարվածության նոր օջախներ ստեղծելու համար»։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ու Ադրբեջան այցերի ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարություններին։

«Ի տարբերություն Արևմուտքի՝ մեր երկրը շահագրգռված չէ ճգնաժամերով, մենք հանդես  ենք գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության  ու անվտանգության օգտին։ Հենց ակտիվ ռուսական մասնակցությունն է թույլ տվել դադարեցնել արյունահեղությունը ԼՂ-ում 2020 թվականին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ճանապահային քարտեզ մշակել »,- ասել է նա։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության հետ կապված գերմանացի պաշտոնյայի հայտարարությունները՝ Զախարովան դա «անպատկառ միջամտություն» է որակել ինքնիշխան պետության ներքին գործերին։

«Նման որոշումները ՀՀ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի, առանց դրսից հուշումների, առավել ևս՝ Գերմանիային դա որևէ կերպ չի վերաբերվում»,- հայտարարել է Զախարովան։

Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլն ավելի վաղ ընդգծել էր չլուծված հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագիրը ստորագրելու համար։

Բաքու ու Երևան այցից առաջ էլ Յոհան Վադեֆուլը հայտարարել էր, որ ցանկանում է նպաստել Եվրոպայի հետ Հայաստանի և Ադրբեջանի կապերի ամրապնդմանը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելու փորձերի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment