Եթե Սահմանադրության այս տարբերակն ընդունվի, դատարանն այլևս ոտքի չի կանգնի. իրավապաշտպան

https://arm.sputniknews.ru/20261126/ete-sahmanadrutjan-ajs-tarberakn-yndunvi-datarann-ajlevs-votqi-chi-kangni-iravapashtpan-109795575.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2133/65/21336599_89:0:1513:1068_1920x0_80_0_0_1ae4c184bbfb4610848e013f73075382.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, հայաստան, արա ղազարյան (սահմանադրագետ), դատարան

սահմանադրություն, հայաստան, արա ղազարյան (սահմանադրագետ), դատարան

Բաժանորդագրվել

Արա Ղազարյանը համոզված է` քաղաքացիությունից զրկելու` նոր Սահմանադրության նախագծում ներառված դրույթը կարող է դառնալ քաղաքական ճնշման գործիք ընդդիմադիրների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագծում ամրագրված՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը լուրջ իրավական անորոշություններ և քաղաքական չարաշահման ռիսկեր է պարունակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արա Ղազարյանը։

Նա նշեց, որ քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը տարածված է աշխարհի ավելի քան 150 երկրում։ Ըստ Ղազարյանի, լավ երաշխիք է, որ այդ որոշումը պետք է կայացնի ոչ թե վարչական մարմինը, այլ դատարանը, սակայն խնդրահարույց են հիմքերը, մասնավորապես՝ «սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված հանցագործությունները» և «սահմանադրական կարգը տապալելը»։

Ցույցերին մասնակցելու համար քաղաքացիությունից զրկելը ֆանտաստիկայի ժանրից է. Գալյան

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե պետական դավաճանության կամ լրտեսության դեպքում ամեն ինչ պարզ է, ապա «սահմանադրական կարգը տապալելը» ծայրահեղ անորոշ եզրույթ է, որը երբևէ չի մեկնաբանվել ո՛չ հայաստանյան դատարանների, ո՛չ էլ միջազգային պրակտիկայի կողմից։ Նա հիշեցրեց, որ դրա վերաբերյալ դեռևս 2020 թվականին իրենց մտահոգություններն են հայտնել թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

«Նման ձևակերպումները սովորաբար զուգորդվում են քաղաքական պայքարի, խոսքի և հավաքների ազատության իրավունքի հետ։ Եթե քաղաքական գործիչն առանց բռնության քարոզի կոչ է անում իշխանափոխության, հեղափոխության կամ քաղաքացիական անհնազանդության, ցանկության դեպքում դա կարող է մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում և դառնալ քաղաքացիությունից զրկելու հիմք։ Սա կաշկանդելու է քաղաքական պայքարի մեջ գտնվող անձանց»,– ընդգծեց Ղազարյանը։

Նա նաև մտավախություն հայտնեց, որ քաղաքացիությունից զրկելը կարող է օգտագործվել անձին այլ երկիր արտահանձնելու համար։ Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, քաղաքացիությունից զրկվելուց հետո անձի գտնվելը երկրում դառնում է անօրինական, և նա ենթակա է դառնում վտարման։

Սահմանադրության այս տեքստը կարծես հանցագործի օրագիր լինի․ Հովհաննես Խուդոյան

Անդրադառնալով այն հանգամանքին, որ քաղաքացիությունից զրկելու հարցը որոշելու է դատարանը՝ Ղազարյանը նկատեց, որ նոր Սահմանադրության նախագծով հենց դատական իշխանության անկախությունն է հայտնվում հարվածի տակ։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ լուրջ խնդիր է, որ դատավորներին նշանակող մարմնի բոլոր անդամներին ընտրելու է քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի պահանջին (առնվազն կեսը պետք է ընտրվենդատավորների կողմից)։

«Այն, որ Սահմանադրության ընդունմամբ բոլոր դատավորները դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ և պետք է վեթինգ անցնեն՝ ըստ գույքի, բարեվարքության և նույնիսկ մասնագիտական գիտելիքների, էապես նվազեցնում է նրանց անկախությունը։ Տարիներ շարունակ ժամանակավոր պաշտոնակատար լինելով՝ դատավորները կաշկանդված են լինելու պետական մարմինների դեմ համարձակ որոշումներ կայացնելիս։ Սա լրջագույն հարված է դատական իշխանության անկախությանը։ Եթե այս տարբերակն ընդունվի, դատարանն այլևս ոտքի չի կանգնի»,– նշեց նա։

Ղազարյանը չթաքցրեց, որ հիասթափած է նաև նոր Սահմանադրության նախագծի՝ մարդու իրավունքներին վերաբերող բաժնից՝ այն անվանելով խառնաշփոթ։ Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչու են նյութական իրավունքն ու դրա սահմանափակումները շարադրվել տարբեր հոդվածներում, իսկ սոցիալական իրավունքները (աշխատանքի, կրթության, սոցիալական ապահովության, նույնիսկ պատշաճ վարչարարության և հանրային ծառայության անցնելու իրավունքները)` ներառվել հիմնարար իրավունքների 37 կետանոց ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ միջազգային պրակտիկայում դրանք առանձնացվում են՝ տարբեր իրավական ռեժիմներով կարգավորվելու պատճառով։

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։

Leave a comment