https://arm.sputniknews.ru/20261124/gjughacin-tvoghnum-e-hvoghagvortsutjuny-taqsi-e-varum-parsjany-gjughvolvorti-tshgnazhami-masin-109713573.html
Գյուղացին թողնում է հողագործությունը, տաքսի է վարում. Պարսյանը` գյուղոլորտի ճգնաժամի մասին
Գյուղացին թողնում է հողագործությունը, տաքսի է վարում. Պարսյանը` գյուղոլորտի ճգնաժամի մասին
Sputnik Արմենիա
Ըստ տնտեսագետի` հայկական գյուղմթերքն իր որակական ստանդարտներով չի համապատասխանում ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ պահանջներին։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T22:47+0400
2026-11-24T22:47+0400
2026-11-26T19:25+0400
հայաստան
գյուղատնտեսություն
սուրեն պարսյան
գյուղացի
տեսանյութ
տեսանյութեր
արտահանում
միրգ
բանջարեղեն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109707970_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e7e013c0fa1dc408eb0d1c4960f258c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը լուրջ ճգնաժամային իրավիճակում է, որի հետևանքները զգացվելու են նաև հաջորդ տարի։ Sputnik Արմենիայի «Բաց տեքստով» հաղորդման եթերում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ընդգծելով, որ այս տարվա 9 ամիսների կտրվածքով գյուղոլորտում արձանագրվել է շուրջ 4.8 տոկոս անկում, ինչը հիմնականում պայմանավորված է արտահանման կրճատմամբ։Տնտեսագետի խոսքով՝ քանի որ որ չարտահանվող միրգ–բանջարեղենը մնացել է ներքին շուկայում, ամենամեծ վնասը կրել են հենց արտադրողները։Պարսյանի գնահատմամբ՝ դիզվառելիքի թանկացման և դոլարի փոխարժեքի նվազման պայմաններում տեղական արտադրությունը դառնում է ոչ մրցունակ, իսկ երկիրը է՛լ ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում ներմուծումից։ Ըստ նրա` լուրջ խնդիրներ կան նաև անասնապահության ոլորտում՝ պայմանավորված խոտի թանկացմամբ, սառեցված մսի ներկրմամբ և աշխատուժի պակասով:«Գյուղերում հովիվների համատարած պակաս կա, անասնագլխաքանակը կտրուկ նվազել է, և եթե նախկինում գյուղը 3 նախիր ուներ, հիմա ընդամենը մեկն ունի։ Արդյունքում տեղական արտադրությունը կրճատվեց, և տավարի միսն անցած տարվա համեմատ մոտ 22 տոկոսով թանկացավ»,– ասաց տնտեսագետը։Հայաստանը ջրային ճգնաժամի շեմին է. ի՞նչ է անում կառավարությունըԱնդրադառնալով արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ԵՄ–ի կողմից մաքսատուրքերի վերացմանը՝ Պարսյանը շեշտեց, որ հայկական գյուղմթերքն իր որակական ստանդարտներով չի համապատասխանում ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ պահանջներին։ Նրա խոսքով՝ եթե նախկինում ռուսական կողմը որոշ հարցերում աչք էր փակում, ապա հիմա խստացրել է վերահսկողությունը, իսկ Եվրոպայում ընդհանրապես որևէ զիջման չեն գնում։ Ավելին, ըստ Պարսյանի, դեպի Ռուսաստան գյուղմթերքի, օրինակ՝ ծիրանի մեծ մասն արտահանվում էր ֆիզիկական անձանց միջոցով, մինչդեռ ԵՄ շուկա նրանց մուտքն անիրատեսական է լաբորատոր ստուգումների ու 3 պարտադիր սերտիֆիկատների բացակայության պատճառով։Ամփոփելով պետական քաղաքականության արդյունավետությունը՝ տնտեսագետը նշեց, որ սուբսիդավորման ներկայիս մոդելը չի աշխատում վերահսկողության բացակայության պատճառով։Ըստ Պարսյանի՝ ոլորտում որակական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է խիստ վերահսկողություն սահմանել թե՛ սուբսիդիաների, թե՛ գյուղմթերքի որակի նկատմամբ, գնալ հողերի խոշորացման և Հայաստանում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատորիաներ։Տնետսագետի հետ ամբողջական զրույցը` տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109707970_190:0:1630:1080_1920x0_80_0_0_9671a3d8ecd55f6eae8f73c321b91c75.jpg.webp
հայաստան, գյուղատնտեսություն, սուրեն պարսյան, գյուղացի, տեսանյութ, տեսանյութեր, видео, արտահանում, միրգ, բանջարեղեն
հայաստան, գյուղատնտեսություն, սուրեն պարսյան, գյուղացի, տեսանյութ, տեսանյութեր, видео, արտահանում, միրգ, բանջարեղեն
Ըստ տնտեսագետի` հայկական գյուղմթերքն իր որակական ստանդարտներով չի համապատասխանում ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ պահանջներին։
Տնտեսագետի խոսքով՝ քանի որ որ չարտահանվող միրգ–բանջարեղենը մնացել է ներքին շուկայում, ամենամեծ վնասը կրել են հենց արտադրողները։
«Եթե վերավաճառողների եկամուտը կրճատվել է 5 տոկոսով, ապա գյուղացիական տնտեսություններինը՝ 50 տոկոսով, և սա մեծ ազդեցություն է թողնելու նրանց կենսամակարդակի վրա։ Պետության ու բանկերի կողմից վարկերի 6–ամսյա հետաձգումը միայն ժամանակավոր լուծում է, ինչի պատճառով մեծ թվով գյուղացիներ ու երիտասարդներ դադարեցնում են հողագործությունը և անցնում այլ աշխատանքի, օրինակ՝ սկսում են տաքսի վարել»,– ընդգծեց Պարսյանը։
Պարսյանի գնահատմամբ՝ դիզվառելիքի թանկացման և դոլարի փոխարժեքի նվազման պայմաններում տեղական արտադրությունը դառնում է ոչ մրցունակ, իսկ երկիրը է՛լ ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում ներմուծումից։ Ըստ նրա` լուրջ խնդիրներ կան նաև անասնապահության ոլորտում՝ պայմանավորված խոտի թանկացմամբ, սառեցված մսի ներկրմամբ և աշխատուժի պակասով:
«Գյուղերում հովիվների համատարած պակաս կա, անասնագլխաքանակը կտրուկ նվազել է, և եթե նախկինում գյուղը 3 նախիր ուներ, հիմա ընդամենը մեկն ունի։ Արդյունքում տեղական արտադրությունը կրճատվեց, և տավարի միսն անցած տարվա համեմատ մոտ 22 տոկոսով թանկացավ»,– ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ԵՄ–ի կողմից մաքսատուրքերի վերացմանը՝ Պարսյանը շեշտեց, որ հայկական գյուղմթերքն իր որակական ստանդարտներով չի համապատասխանում ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ պահանջներին։ Նրա խոսքով՝ եթե նախկինում ռուսական կողմը որոշ հարցերում աչք էր փակում, ապա հիմա խստացրել է վերահսկողությունը, իսկ Եվրոպայում ընդհանրապես որևէ զիջման չեն գնում։ Ավելին, ըստ Պարսյանի, դեպի Ռուսաստան գյուղմթերքի, օրինակ՝ ծիրանի մեծ մասն արտահանվում էր ֆիզիկական անձանց միջոցով, մինչդեռ ԵՄ շուկա նրանց մուտքն անիրատեսական է լաբորատոր ստուգումների ու 3 պարտադիր սերտիֆիկատների բացակայության պատճառով։
Ամփոփելով պետական քաղաքականության արդյունավետությունը՝ տնտեսագետը նշեց, որ սուբսիդավորման ներկայիս մոդելը չի աշխատում վերահսկողության բացակայության պատճառով։
«Գյուղացիական տնտեսություններից շատերը սուբսիդավորվող վարկերը վերցնում են և ծախսում անձնական խնդիրների համար, իսկ բանկերից շատերին ուղղակի չի էլ հետաքրքրում՝ այդ գումարը ծախսվեց ծառ տնկելու վրա, թե հարսանիքի համար»,– ասաց փորձագետը։
Ըստ Պարսյանի՝ ոլորտում որակական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է խիստ վերահսկողություն սահմանել թե՛ սուբսիդիաների, թե՛ գյուղմթերքի որակի նկատմամբ, գնալ հողերի խոշորացման և Հայաստանում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատորիաներ։
Տնետսագետի հետ ամբողջական զրույցը` տեսանյութում։