https://arm.sputniknews.ru/20261126/eatmum-ksteghtsvi-agrvoardjunaberakan-hamaliri-entakarucvatsqi-objektneri-yndhanur-baza-109796575.html
ԵԱՏՄ–ում կստեղծվի ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքի օբյեկտների ընդհանուր բազա
ԵԱՏՄ–ում կստեղծվի ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքի օբյեկտների ընդհանուր բազա
Sputnik Արմենիա
Բազան կձևավորվի ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի շրջանակում և պարբերաբար կթարմացվի։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T18:07+0400
2026-11-26T18:07+0400
2026-11-26T18:09+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
բանջարեղեն
միրգ
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109795809_0:0:701:395_1920x0_80_0_0_02a76f5abc6a481114af28349a880784.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ում կստեղծվի ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքային օբյեկտների ընդհանուր բազա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի ձևավորման կարգը:Տվյալների բազայում տեղեկություններ կներառվեն էլևատորների (մեքենայացված հատուկ կառույց՝ հացահատիկի մեծ խմբաքանակներ պահելու, մաքրելու, չորացնելու և բեռնելու համար), սառնարանների, պտուղ-բանջարեղենի պահեստարանների մասին։Ռեսուրսի գործարկման ժամկետը և դրանում ներառվող օբյեկտների քանակը չի նշվում: Ենթադրվում է, որ այդ ռեսուրսը կօգնի օպտիմալացնել ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի լոգիստիկան և պահպանումը, կբարձրացնի պահեստային հզորությունների շուկայի թափանցիկությունն ու կառավարչական որոշումների արդյունավետությունը։ԱԲ–ն կդյուրացնի աշխատանքային միգրացիայի կառավարումը ԵԱՏՄ–ում. Սարգսյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109795809_0:0:533:400_1920x0_80_0_0_b716736d83410423b17ff11d9bb0f8f3.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), բանջարեղեն, միրգ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ), բանջարեղեն, միրգ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
Բազան կձևավորվի ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի շրջանակում և պարբերաբար կթարմացվի։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ում կստեղծվի ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքային օբյեկտների ընդհանուր բազա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի ձևավորման կարգը:
Տվյալների բազայում տեղեկություններ կներառվեն էլևատորների (մեքենայացված հատուկ կառույց՝ հացահատիկի մեծ խմբաքանակներ պահելու, մաքրելու, չորացնելու և բեռնելու համար), սառնարանների, պտուղ-բանջարեղենի պահեստարանների մասին։
Ռեսուրսի գործարկման ժամկետը և դրանում ներառվող օբյեկտների քանակը չի նշվում: Ենթադրվում է, որ այդ ռեսուրսը կօգնի օպտիմալացնել ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի լոգիստիկան և պահպանումը, կբարձրացնի պահեստային հզորությունների շուկայի թափանցիկությունն ու կառավարչական որոշումների արդյունավետությունը։