«Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կոշտ դիրքորոշումը կարող է փոխվել. Զելտին

https://arm.sputniknews.ru/20261126/trampi-ughu-veraberjal-iranakan-kvosht-dirqvorvoshumy-karvogh-e-pvokhvel-zeltin-109795393.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109789184_84:0:1524:1080_1920x0_80_0_0_4ee26ff0012729283bc2bf972f935a5a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, թրամփի ուղի (tripp), անդրեյ զելտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, թրամփի ուղի (tripp), անդրեյ զելտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Փորձագետը նշում է` թեև այս նախագիծը կրում է ԱՄՆ գործող նախագահի անունը, բայց ավելի շատ վերաբերում է Հայաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի հարավում ամերիկյան ներկայության վերաբերյալ Թեհրանի կոշտ դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է Վաշինգտոնի հետ ռազմական հակամարտությամբ և միջնաժամկետ հեռանկարում կարող է մեղմվել: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ, «Տնտեսության բարձրագույն դպրոց» գիտահետազոտական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Զելտինը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը չի բավարարվում TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հավաստիացումներով և ուշադիր հետևելու է դրա իրականացմանը: Իսկ Իրանի գերագույն առաջնորդի օգնական Մոհամմադ Մոհբերը հայտարարել էր, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը «կարմիր գիծ» են, որը Թեհրանը թույլ չի տա հատել, և կոչ էր արել հաշվի առնել Հորմուզի նեղուցի օրինակը:

«Իրանից հայտարարել են, որ այնտեղ «կարմիր գծեր» կան։ Այդ հայտարարությունն արդեն երկրորդ անգամ է հնչում, ուրեմն նրանց դուր չի գալիս, որ ամերիկացիները փորձում են ամրապնդվել այս տարածաշրջանում։ Բայց Իրանն այստեղ միակ երկիրը չէ։ Կա նաև Ադրբեջան, կա Թուրքիա, որը հետաքրքրված է այդ նախագծով, այն էլ՝ շատ։ Ուստի կարծում եմ, որ նախագծի մասով Իրանը միջնաժամկետ հեռանկարում ստիպված կլինի փոխել իր դիրքորոշումը. պարսիկները բավականին պրագմատիկ ժողովուրդ են», – ասաց փորձագետը։

Նա չբացառեց, որ TRIPP-ի աշխատանքի ակտիվացման և այդ նախագծի հաջողության դեպքում առաջին տարում Թեհրանից կհնչեն նոր հայտարարություններ, որոնք կտարբերվեն այսօրվա խոսույթից:

«Նաև պետք է հաշվի առնել, որ Թեհրանի ներկայիս հայտարարությունները մեծապես կապված են Միացյալ Նահանգների հետ հակամարտության, այս շարունակվող պատերազմի հետ։ Ուստի հասկանալի է, որ Վաշինգտոնի ցանկացած նախաձեռնություն Թեհրանը սվիններով է դիմավորում։ Ես կարծում եմ, որ դա քիչ է կապված նախագծի գործնական իրականացման հետ, որից, որոշակի ճկուն մոտեցման դեպքում, Թեհրանը նույնպես կարող է շահել»,– ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո TRIPP-ի հեռանկարներին՝ Զելտինը նշեց` թեև այդ նախագիծը կրում է ԱՄՆ առաջնորդի անունը, բայց ավելի շատ վերաբերում է Հայաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերություններին և շարունակվելու մեծ հնարավորություն ունի։

«Իհարկե, այս նախագիծն անձնավորվել է ընկեր Թրամփի թեթև ձեռքով, որը սիրում է իր ազգանվան հետ կապել գրեթե ամեն ինչ, ինչ անում է արտաքին ու ներքին քաղաքականության մեջ։ Եթե TRIPP-ը ստանա բովանդակություն, բեռներ տեղափոխվեն, լինեն հաղորդակցություններ, ապա, ամենայն հավանականությամբ, նախագիծը կգոյատևի: Չափազանց շատ շահագրգիռ կողմեր կան՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային։ Հնարավոր է՝ հետագայում անվանումը փոխվի, սակայն բուն նախագիծը Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո ևս շարունակվելու մեծ հնարավորություն ունի», – ասաց նա։

Զելտինը հավելեց, որ ԱՄՆ–ն ունեցել է մի քանի նախագահներ, որոնց անհատական նախագծերն իրագործվել են նաև պաշտոնաթողությունից հետո։ Պարզապես նրանք որոշ չափով փոխել են այդ ծրագրերի հանրային ձևաչափը։

Leave a comment