Կկարգավորվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և այդպիսի երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գործադիրը հաստատել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց հաշվառման կարգը և հաշվառման տեղեկանքի ձևը։
Ըստ հիմնավորման՝ ներկայում ՀՀ-ում հաշվառված է 825 առանց ծնողական խնամքի մնացած երեխա և 362 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ։
Որոշմամբ առաջարկվում է կարգավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը։
Առաջարկվող կարգավորման նպատակն է գործընթացը դարձնել թափանցիկ, ապահովել մասնագիտական գործընթացի լիարժեք իրականացումը՝ բացառելով պարզապես տեխնիկական հաշվառում իրականացնելը։ Բացի դրանից, հաշվի առնելով այն, որ հաճախ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ տրամադրելու նպատակով հայցում են տեղեկանք՝ որոշման ընդունման արդյունքում այն կկարողանան ձեռք բերել անհատական օգտահաշիվներից՝ առանց սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր պետական մարմնին դիմում ներկայացնելու։