Քաղաքականություն
26.11.2026 | 16:59
Վերջին օրերին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ TikTok հարթակում, տարածվել են տեսանյութեր, որոնցում պնդվում է, թե Իրանը ծանր ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային ուղղությամբ։
Ադրբեջանում Իրանի դեսպանատնից ադրբեջանական իշխանական APA գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են՝ քանի որ տեսանյութերի նկարահանման հստակ ժամանակն ու վայրը հայտնի չեն, հնարավոր չէ մեկնաբանել դրանք։
Միևնույն ժամանակ, դեսպանատանը նշել են, որ Իրանի կողմից՝ որպես ռազմական ագրեսիայի ենթարկվող երկրի, անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների ձեռնարկումը միանգամայն բնական է։ Դեսպանատունը խորհուրդ է տվել զերծ մնալ ցանկացած չհիմնավորված տեղեկության և նյութի տարածումից, ինչպես նաև դրանց այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող են վնասել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի